Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ալիև. Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն այլևս գոյություն չունի, յուրաքանչյուր ոք, ով ներկայումս ապրում է Լեռնային Ղարաբաղում՝ Ադրբեջանի քաղաքացի է

Ալիև. Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն այլևս գոյություն չունի, յուրաքանչյուր ոք, ով ներկայումս ապրում է Լեռնային Ղարաբաղում՝ Ադրբեջանի քաղաքացի է
01.12.2020 | 14:39

Այս պահին Լեռնային Ղարաբաղում բնակվող անձինք Ադրբեջանի քաղաքացիներ են, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

«Սա պատմական հաղթանակ է: Մենք պատերազմի դաշտում թշնամուց ազատել ենք մի քանի տարածք և ստիպել թշնամուն վերադարձնել երեք շրջան և, այդպիսով, լուծել ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը: Հիմա չկա ղարաբաղյան հակամարտություն: Եթե ինչ-որ մեկը կարծում է, որ այս հակամարտությունը շարունակվում է, նա սխալվում է: Այսօր Լեռնային Ղարաբաղում բնակվողներն Ադրբեջանի քաղաքացի են: Եվս մեկ անգամ ցանկանում եմ ասել, որ նրանք կտեսնեն, որ իրենց կյանքը միավորված ադրբեջանական պետության շրջանակներում լավ է լինելու», - ասել է Ալիևն ադրբեջանական ժողովրդին ուղղված հեռուստատեսային ուղերձի ժամանակ:

Դիտվել է՝ 2129

Մեկնաբանություններ